Լրահոս

28.01.2010 12:07


ԵԱՀԿ ղեկավար. «Այլևս չարժե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված սկզբունքների շուրջ համաձայնության գալը ձգձգել»

ԵԱՀԿ ղեկավար. «Այլևս չարժե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված սկզբունքների շուրջ համաձայնության գալը ձգձգել»

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը միտված սկզբունքները։

Ինչպես տեղեկացնում են Ղազախստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունից, ԵԱՀԿ ներկայիս ղեկավար Կանատ Սաուդաբաևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ հետագա բանակցությունների ձգձգումը կարող է վնասել հակամարտության կարգավորմանը։

-Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ գլխավոր դերը մենք տալիս ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրշիկի աշխատանքին։ Կարծում ենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների ձգձգումը կարող է բացասաբար ազդել նրա հետագա ընթացքի վրա և վերջնականապես խաթարել կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ։ Այդ առումով Ղազախստանը պատրաստ է օգնել հիմնարար սկզբունքներում չհամաձայնեցված հարցերի շուրջ համաձայնության գալուն և գործընթացում անմիջական մասնակցություն ունենալ։ Մենք կարծում ենք, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մենք վստահ ենք, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն, ունենալով ընդհանուր նպատակներ, հակամարտության կարգավորման առումով որոշակի հաջողությունների կարող են հասնել սերտորեն համագործակցելով,-նշել է Կանատ Սաուդաբաևը։

 

Այս խորագրի վերջին նյութերը