Աշխարհ

02.10.2017 11:16


Բախումներ և լարված իրավիճակ Կատալոնիայում․ անկախությանը կողմ է 90%-ը (տեսանյութ)

Բախումներ և լարված իրավիճակ Կատալոնիայում․ անկախությանը կողմ է 90%-ը (տեսանյութ)

Այս կիրակի Կատալոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 90%-ը, ըստ նախնական տվյալների, կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն և անկախանալուն։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Քվեարկելու իրավունք ուներ 5.3 մլն մարդ, որոնցից 2.26 մլն-ն անկախությանն ասել է «այո՛»։ Ոչ է ասել քվեարկությանը մասնակցածների 8%-ը։ Քվեաթերթիկների 2%-ը դատարկ է եղել, իսկ 0.89%-ը համարվել է անվավեր:

Հանրաքվեն ուղեկցվել է Իսպանիայի ոստիկանության ու կատալոնացիների բախումներով․ հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը, թույլ չեն տվել, որ մարդիկ քվեարկեն, ռետինե փամփուշտներով կրակել են նրանց ուղղությամբ։ Վերջին տվյալերով՝ տուժել է առնվազն 844 քաղաքացի և 33 ոստիկան։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ շնորհակալ է ոստիկաններից կատարած աշխատանքի համար:

«Կատալոնիայում ինքնորոշման հանրաքվե չանցկացվեց: Օրենքի ուժը շարունակում է գերակայել: Մե՛նք ենք Իսպանիայի կառավարությունը, ե՛ս եմ այդ կառավարության գլուխը և ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը: Մենք արեցինք այն, ինչ մեզնից պահանջվում էր: Այսօր ժողովրդավարությունը հաղթեց, քանի որ մենք գործեցինք Սահմանադրությանը համապատասխան»,-հայտարարել է Ռախոյը:

Առաջիկա օրերին հանրաքվեի արդյունքները կուղարկեն Կատալոնիայի խորհրդարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը