Աշխարհ

29.09.2017 09:49


Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Կոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարն սկսեցին Հայաստանի աղջիկները:

15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից: Մեր աղջնակը մեկ օրում երեք ոսկե մեդալ նվաճեց, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ եւ հրումում՝ 105 կգ:

Այս խորագրի վերջին նյութերը