Ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Անկարայում հանդիպման ժամանակ (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ 2017թ․ առաջին 7 ամսում երկու երկրներին հաջողվել է 30 տոկոս աճ արձանագրել առևտրաշրջանառության ոլորտում և լրացնել 2016թ. տնտեսական կորուստը:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ ջանքերով մեծ հաջողությունների են հասել սիրիական հիմնախնդրի հարցում, լուծել են Սիրիայի տարածքում իրենց առջև դրված մի շարք խնդիրներ:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը սատարել են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը և դատապարտել քրդական հանրաքվեն։
«Մենք համակարծիք ենք Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, իսկ հանրաքվեն որևէ օրինականություն չունի։ Հյուսիսային Իրաքն իրավունք չուներ վերածելու մեր տարածաշրջանը թեժ կետի»,-հայտարարել է Էրդողանը։
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև թուրքական լոլիկի՝ Ռուսաստան մատակարարման հարցը:

7or.am