ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեցին ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները
Դեկեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին նվիրված ընդհանուր ժողովը, որն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի 5 բաժանմունքներում: Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացվել է 1 հայտ, իսկ 3 թղթակից անդամների համար՝ 11 հայտ: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում հայտարարված թղթակից անդամների 4 տեղի համար հայտ է ներկայացրել 14 հոգի: Բնական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, թղթակից անդամների 5 տեղի համար՝ 14 հայտ: Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, իսկ թղթակից անդամների 4 տեղի համար՝ 11 հայտ: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացված է 6 հայտ, թղթակից անդամների 6 տեղի համար՝ 23 հայտ:
Դեկտեմբերի 28-ին ընդհանուր ժողովը կշարունակի իր աշխատանքը, կհայտարարվեն ընտրությունների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն