Այս ըմպելիքը պատրաստվում է «կոֆֆեա» բույսի՝ սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ առկա կոֆեինի՝ սուրճնունի օրգանիզմըխթանող ազդեցություն:
Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձողայծերըխիստգրգռվածև անհանգիստպահվածքեն դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, որ վերջինները սրճի թփեր են արածում։ Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում և հանկարծ նկատում է, որ ուրախությանևավյունիմինոր, անհասկանալիվիճակէպարուրումիրեն: Այդ զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել սուրճը և դրանցից եփուկ պատրաստել:
Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբականթերակղզումաճեցրինսուրճիառաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբները սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆֆա» անվանումը:
Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բովածհատիկներըմոտկեսժամեռացնումէինև ստացվածթունդուսևհեղուկըմինչևխմելըպահումտակառներիմեջ: Այնուհետև բոված հատիկները սկսեցին աղալ և հետո միայն եփել:
XV դարիսկզբիցսուրճըմուտքգործեցԵվրոպա, մասնավորապես` Վենետիկ, և հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Միփենիարժեցողհամալսարան» անվանումը (այդքան արժեր թե՛ սրճարանի մուտքը և թե՛ մեկ գավաթ սուրճը): Անգլիայում տարածում գտնելուց հետո մեկը մյուսի հետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարականկայսրությունումև Գերմանիայում:
Սուրճի միջազգային օրն է
Սեպտեմբերի 29-ին նշվում է Սուրճի միջազգային օրը:
Այս ըմպելիքը պատրաստվում է «կոֆֆեա» բույսի՝ սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ առկա կոֆեինի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն:
Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ գրգռված և անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, որ վերջինները սրճի թփեր են արածում։ Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում և հանկարծ նկատում է, որ ուրախության և ավյունի մինոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Այդ զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել սուրճը և դրանցից եփուկ պատրաստել:
Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբական թերակղզում աճեցրին սուրճի առաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբները սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆֆա» անվանումը:
Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բոված հատիկները մոտ կես ժամ եռացնում էին և ստացված թունդ ու սև հեղուկը մինչև խմելը պահում տակառների մեջ: Այնուհետև բոված հատիկները սկսեցին աղալ և հետո միայն եփել:
XV դարի սկզբից սուրճը մուտք գործեց Եվրոպա, մասնավորապես` Վենետիկ, և հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Մի փենի արժեցող համալսարան» անվանումը (այդքան արժեր թե՛ սրճարանի մուտքը և թե՛ մեկ գավաթ սուրճը): Անգլիայում տարածում գտնելուց հետո մեկը մյուսի հետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում և Գերմանիայում:
7or.am