Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել է ուժեր ուղարկել Քիրքուք
Սեպտեմբերի 27-ի անցկացված նիստում Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել է զորքել ուղարկել Քիրքուք, որը նույնպես մասնակցել էր քրդական անկախության հանրաքվեին:
Ընդունված փաստաթղթի մեջ նշվում է, որ խորհրդարանը երկրի վարչապետին լիազորում է զորքերը վերադարձնել Քիրքուք, ինչպես նաև կանխարգելել այդ տարածքներ այլ ուժերի կողմից ներխուժումը: Այս ձևակերպմամբ, ամենայն հավանականությամբ, նկատի է առնվում քրդական զինված ուժերի՝ Փեշմարգայի, ներկայությունը տարածքում:
Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը վարչապետ Հայդար ալ-Աբադիից պահանջել էր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով զորքեր ուղարկել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Քիրքուքի ղեկավար Նաջմալդին Քարիմը սթափության և խաղաղության կոչ էր արել, ինչպես նաև քննադատել էր Իրաքի խորհրդարանի այս պահանջը:
Նշենք, որ Քիրքուքը նավթի պաշարներով հարուստ շրջան է և Իրաքի կենտրոնական անկախության և Իրաքյան Քրդստանի միջև տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն է: Քիրքուքը ևս նեռարված է եղել անկախության հանրաքվեին մասնակցող տարածքների մեջ: Այս շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներխուժումից 2014-ին պաշտպանել էին հենց քրդական զինված ուժերը:

Աղբյուրը՝ razm.info