Աշխարհ

28.09.2017 14:25


Իրաքյան Քրդստանը մերժել է օդանավակայանները հանձնելու Բաղդադի պահանջը

Իրաքյան Քրդստանը մերժել է օդանավակայանները հանձնելու Բաղդադի պահանջը

Իրաքյան Քրդստանում մերժել են օդանավակայանները պաշտոնական Բաղդադին հանձնելու մասին Իրաքի կառավարության պահանջը: Իրաքի կառավարությունը պահանջում է նաև դադարեցնել միջազգային չվերթները դեպի Իրաքյան Քրդստան և հակառակը:

Իրաքյան Քրդստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ օդանավակայանների վերահսկողությունը և ուղիղ չվերթները Քրդստանի իշխանություններին և անվտանգության ուժերին անհրաժեշտ են ԻՊ դեմ պայքարի շրջանակներում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետը հայտարարել էր, թե քրդական կողմին երեք օր է տալիս օդանավակայանները հանձնելու համար:

«Մենք որոշեն ենք դադարեցնել աշխարհի և տարածաշրջանի բոլոր երկրներ և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները Էրբիլի և Սուլեյմանիեյի օդանավակայաններ: Որոշումը կիրականացվի երեք օրվա ընթացքում՝ մինչ ուրբաթ»,-հայտարարել է վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Դադարեցուման որոշումը, սակայն, չի վերաբերում ներքին և հումանիտար նպատակներով չվերթներին:

Մինչ այս Իրաքի կառավարության խնդրանքով Իրանը Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել էր իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար: Չվերթներն է դադարեցրել նաև լիբանանյան Middle East Airlines-ը:

Ընդհանուր առմամբ դեպի Իրաքյան Քրդստան չվերթներ են կատարում FlyDubai, Qatar Airways, Royal Jordanian, Turkish Airlines, Austrian Airlines ընկերությունները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը