Աշխարհ

28.09.2017 14:11


Թուրքիայի ՊՆ. «Ղարաբաղը Հայաստանի «օկուպացիայից» ազատելու համար պիտի լինենք ավելի ուժեղ»

Թուրքիայի ՊՆ. «Ղարաբաղը Հայաստանի «օկուպացիայից» ազատելու համար պիտի լինենք ավելի ուժեղ»

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին:

Ջանիքլին Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պետք է անհրաժեշտ բոլոր զենքերը ինքնուրույն արտադրեն:

Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի՝ Ջանիքլին մասնավորապես ասել է. «Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել «օկուպացված» Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի «օկուպացիան»: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը