Աշխարհ

28.09.2017 18:03


Նավթի գնման հարցում Թուրքիան բանակցություններ կվարի միայն Իրաքի իշխանությունների հետ

Նավթի գնման հարցում Թուրքիան բանակցություններ կվարի միայն Իրաքի իշխանությունների հետ

Սեպտեմբերի 27-ի Թուրքիայի և Իրաքի վարչապետներ Բինալի Յըլդըրըմի և Հայդար Իբադիի միջև հեռախոսազրույց է կայացել:

Թուրքական «Haber7.com» լրատվակայքը, հղում անելով Իրաքի կառավարության աշխատակազմի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեի, ինչպես նաև Իրաքից Թուրքիա նավթի արտահանման հարցեի մասին:

Իրաքյան Քուրդիստանից մշտապես նավթ է արտահանվել դեպի Թուրքիա:

Յըլդըրըմը Քուրդիստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ասել է, որ պաշտոնական Բաղդադի ցանկացած քայլ աջակցություն կստանա Թուրքիայի կողմից:

Բացի այդ Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ իրենք նավթի գնման հարցում բանակցություններ կվարեն միայն Իրաքի իշխանությունների հետ: Նշվել է, որ այդ հարցում Իբադին և Յըլդըրըմը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել:

Աղբյուրը շեշտում է, որ Իրաքի կառավարության աշխատակազմից որևէ մանրամասներ չի ներկայացվել, թե այդ ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու:

Հիշեցնենք, որ
հանրաքվեից հետո Էրդողանը սպառնացել էր Քուրդիստանի ղեկավարներին նաև տնտեսական պատժամիջոցներով.

«Հենց սկսենք կիրառել մեր պատժամիջոցները, այն ժամանակ Բարզանին նեղը կընկնի: Այ, երբ փականը փակենք, այն ժամանակ էլ ամեն ինչ կավարտվի: Իսկի ուտելու բան չեն կարողանա գտնել»,-ասել էր Թուրքիայի նախագահը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը