Աշխարհ

28.09.2017 18:59


Թուրքիայի նախագահն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Թուրքիայի նախագահն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հրավիրվել է ազգային անվտանգության խորհդի նիստ: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով նախագահական աղբյուրներին, նշում է, որ 2.5 ժամանոց նիստը ընթացել է դռնփակ:

Նիստին ներկա են եղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշվում է, որ օրակարգում դրված է եղել Սիրիայի և Իրաքի հարցը, ինչպես նաև ահաբելչության դեմ պայքարի խնդիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգային անվտանգության նիստ էր գումարվել սեպտեմբերի 22-ին, որի ժամանակ գլխավորապես քննարկվել էր իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը:

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը