Մահմեդական երկրները չեն թողնի, որ տարածաշրջանում ստեղծվի 2-րդ Իսրայել
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեյի խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին, նկատի ունենալով իրաքյան Քուրդիստանին, հայտարարել, որ իրենք Թուրքիայի հետ միասին չեն թողնի տարածաշրջանում ստեղծվի «երկրորդ Իսրայել»:
«Իրաքի ժողովուրդը, Թուրքիան, Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները անպատասխան չեն թողնի սա և կընդդիմանան այս նողկալի երևույթին: Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ ստեղծվի երկրորդ Իսրայել»,-ասել է Վելայեթին:
Նա հավելել է, որ հանրաքվեի հենց հաջորդ օրը, Իրանը Քուրդիստանի հետ սահմանին հրթիռներ է տեղակայել: Վելայեթին Քուրդիստանի հետ կապված զարգացումները որակել է որպես «զավթողական շարժում»:
Նշենք, որ Իսրայելը բացահայտ աջակցություն էր հայտնել իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեին: Իսկ Իրանը, Թուրքիան և տարածաշրջանային մի շարք երկրներ դեմ էին արտահայտվել:

Աղբյուրը` Ermenihaber.am