Աշխարհ

28.09.2017 11:03


Մխիթարյան․ «Հիանալի է ՄՅՈւ-ում իմ 50-րդ խաղը գոլով նշելը» (տեսանյութ)

Մխիթարյան․ «Հիանալի է ՄՅՈւ-ում իմ 50-րդ խաղը գոլով նշելը» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո ասել է․

«Իհարկե, մենք չէինք սպասում, որ կկարողանանք հաղթել խոշոր հաշվով: Բայց առաջին կեսում մենք արագ երեք գոլ խփեցինք, իսկ հետո արդեն հանգիստ անցկացրինք խաղը: 11-մետրանո՞ցը, ի՞նչ կարող եմ ասել. կար խախտում,-Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Спорт-Экспресс»-ը,-մեծ թվով հայկական դրոշներ տեսա տրիբունաներում, անչափ շնորհակալ եմ այն երկրպագուներին, որոնք եկել էին ինձ աջակցելու: Հուսով եմ` գոլս իրենց ուրախացրեց: Ինչ վերաբերում է խմբից դուրս գալու շանսերին, կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն, ինչպես` մյուս թիմերն, ունի շանսեր: Մեկ պարտությունը ոչնչի վրա չի ազդում: Նրանց մոտ ամեն ինչ դեռ առջևում է: Եթե «Բազելի» հետ անցկացնելիք երկու խաղերում էլ հաղթեն, ամեն ինչ նորմալ կլինի: Հաջողություն եմ մաղթում ԲԿՄԱ-ին»:

Հենրիխ Մխիթարյանը նաև գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում.

«Հիանալի է ՄՅՈւ-ում իմ 50-րդ խաղը գոլով նշելը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը