Լրահոս

28.09.2017 15:59


«Ինտերսերվիս» կահույքի սրահի հարևանությամբ այրվել է 150 քմ խոտածածկ տարածք

«Ինտերսերվիս» կահույքի սրահի հարևանությամբ այրվել է 150 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Զեյթունի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ, «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում՝ 2 հա, Երևանյան խճուղում՝ գարեջրի գործարանի մոտակայքում՝ 3000 քմ, Զովասար-Գառնահովիտ 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը՝ 300 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ 1500 քմ, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի մոտակայքում` 1500 քմ, Աբովյան քաղաքի «Ինտերսերվիս» կահույքի սրահի հարևանությամբ՝ 150 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը