Աշխարհ

28.09.2017 15:10


ԱՄՆ Կոնգրեսում կարող են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ ընդունել

ԱՄՆ Կոնգրեսում կարող են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ ընդունել

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հաստատում:

«Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առեւանգել եւ այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջեւ ակնհայտորեն առկա են կարեւոր անվտանգության եւ տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել», - նշել է կոնգրեսական Սմիթը:

Օրենքը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում: Օրենքը նաեւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ:

«Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները»: -նշել է Քրիս Սմիթը:

Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը եւ ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը