Թուրքիան հաճախակիացրել է ավիահարվածները Իրաքում PKK-ի դիրքերին
Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի լեռնային Ավաշին-Բասյան և Զապ շրջաններում:
Նշվում է, որ հարվածների արդյունքում «ոչնչացվել են քրդերին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ»: Գործողությանը ներգրավված ինքնաթիռներն արդեն վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:
Թուրքիան հատկապես վերջին տարիներին պարբերաբար է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին, սակայն 2017 թ. սեպտեմբերին այդ հարվածները զգալիորեն հաճախակիացել են՝ վերածվլեով գրեթե ամենօրյա գործողության:
Թուրքիան հաճախակիացրել է ավիահարվածները Իրաքում PKK-ի դիրքերին
Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի լեռնային Ավաշին-Բասյան և Զապ շրջաններում:
Նշվում է, որ հարվածների արդյունքում «ոչնչացվել են քրդերին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ»: Գործողությանը ներգրավված ինքնաթիռներն արդեն վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:
Թուրքիան հատկապես վերջին տարիներին պարբերաբար է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին, սակայն 2017 թ. սեպտեմբերին այդ հարվածները զգալիորեն հաճախակիացել են՝ վերածվլեով գրեթե ամենօրյա գործողության:
Աղբյուրը՝ razm.info