Լրահոս

28.09.2017 09:23


Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արտյոմ Զոհրաբյանը Երրան-Երասխ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 300 ՕՕ 09 համարանիշի ավտոմեքենայով դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, շրջվելու ընթացքում կոտրվել են մի քանի ծառեր, իսկ վարորդ Ա. Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը