Լրահոս

27.09.2017 22:17


Խոշոր հրդեհ Երևանում. վայրկյանների ընթացքում Honda-ն վերածվել է մոխրակույտի. հրդեհի ժամանակ գազաբալոնը պայթել է

Խոշոր հրդեհ Երևանում. վայրկյանների ընթացքում Honda-ն վերածվել է մոխրակույտի. հրդեհի ժամանակ գազաբալոնը պայթել է

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները մարել են Լևոն Ներսիսյանին պատկանող Honda Elysion մակնիշի 34 QA 095 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն հնարավոր չի եղել կրակն ամբողջությամբ մարել, ինչի հետևանքով էլ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Հրդեհի հետևանքով Լ. Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ բժիշկների տեղեկացմամբ՝ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:

Այս խորագրի վերջին նյութերը