Ադրբեջանում մեկնարկել է հերթական դատավարությունը լրագրողի դեմ
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է «Cnannel-13» ինտերնետային TV-ի աշխատակից Ազիզ Օրուջևի դատավարությունը: Նա մեղադրվում է անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ:
Նրա փաստաբան Ջավադ Ջավադովը առաջադրված մեղադրանքը անհիմն է համարել: Փաստաբանը «Թուրան» գործակալությանը ասել է, թե մեղադրանքը ենթադրում է առանց գրանցվելու դրամաշնորհի օգտագործում: «Սակայն քրեական օրենսգրքում փոփոխություն էր կատարվել, ըստ որի՝ անօրինական ձեռնարկատիրությունը համարվում է առանց հարկային դաշտում գրանցվելու գործունեությունը»,- պարզաբանել է փաստաբանը:
Նրա եղբայրը՝ Անար Օրուջևը, ով «Channel-13»-ի հաղորդումները հեռարձակում է Գերմանիայից, ասել է, որ իր եղբոր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական են և կապված են նրա մասնագիտական աշխատանքի հետ:
Ազիզ Օրուջևը ձերբակալվել էր մայիսի 2-ի: Վարչական կարգով նրա նկատմամբ 30-օրյակալանք էր սահմանվել ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: Այդ ժամկետի ավարտին նրան անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանք էր ներկայացվել:
Ազիզ Օրուջևը հերքում է մեղադրանքը: Իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ:
Ադրբեջանում մեկնարկել է հերթական դատավարությունը լրագրողի դեմ
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է «Cnannel-13» ինտերնետային TV-ի աշխատակից Ազիզ Օրուջևի դատավարությունը: Նա մեղադրվում է անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ:
Նրա փաստաբան Ջավադ Ջավադովը առաջադրված մեղադրանքը անհիմն է համարել: Փաստաբանը «Թուրան» գործակալությանը ասել է, թե մեղադրանքը ենթադրում է առանց գրանցվելու դրամաշնորհի օգտագործում: «Սակայն քրեական օրենսգրքում փոփոխություն էր կատարվել, ըստ որի՝ անօրինական ձեռնարկատիրությունը համարվում է առանց հարկային դաշտում գրանցվելու գործունեությունը»,- պարզաբանել է փաստաբանը:
Նրա եղբայրը՝ Անար Օրուջևը, ով «Channel-13»-ի հաղորդումները հեռարձակում է Գերմանիայից, ասել է, որ իր եղբոր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական են և կապված են նրա մասնագիտական աշխատանքի հետ:
Ազիզ Օրուջևը ձերբակալվել էր մայիսի 2-ի: Վարչական կարգով նրա նկատմամբ 30-օրյա կալանք էր սահմանվել ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: Այդ ժամկետի ավարտին նրան անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանք էր ներկայացվել:
Ազիզ Օրուջևը հերքում է մեղադրանքը: Իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ:
Աղբյուրը՝ Ազատություն