Երևանի ավագանու ընտրություններին Լևոն Տեր - Պետրոսյանի առաջադրումը խառնել է իշխանական ուժերի խաղաթղթերը։ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանական կոալիցիայի մի շարք ներկայացուցիչներ առաջարկել են վերանայել իրենց որոշումները և ընտրությունների գնալ միասնական ցուցակով։ Նույնիսկ ՀՀԿ-ում կան շրջանակներ, որոնք շատ ցածր են գնահատում Գագիկ Բեգլարյանին անցկացնելու հնարավորությունը, քանի որ, ըստ էության, տեղի են ունենալու քաղաքականացված ընտրություններ։
Այս ամենի ֆոնին , անհիմն չեն թվում այն լուրերը , որ կոալիցիայի միասնական հանդես գալու դեպքում, այդ ցուցակը կարող է գլխավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու կողմնակիցների հիմնական փաստարկն այն է , որ Տեր - Պետրոսյանի դեմ պայքարելու այլ ձև չկա, քանի որ Երևանը վերցնելով՝ ՀՀ առաջին նախագահը հետագայում կվերցնի նաև ամբողջ իշխանությունը։
Ըստ նույն աղբյուրների, Քոչարյանի միասնական թեկնածու դառնալուն տոտալ դեմ են արտահայտվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու կոալիցիայի 4-րդ անդամ ՕԵԿ-ը։
Թե որքանո՞վ են այս տեղեկությունները հավաստի և ինչպիսի՞ն են կոալիցիոն ուժերի տեսակետները՝ ձեզ կներկայացնենք մի փոքր ուշ։ Հետևե՛ք «7 օրի» լրահոսին։
Ռոբերտ Քոչարյանը միասնական թեկնածո՞ւ