Աշխարհ

27.09.2017 13:47


Դեր Զորում ՌԴ զինուժը Եփրատի վրա կամուրջ է տեղադրել

Դեր Զորում ՌԴ զինուժը Եփրատի վրա կամուրջ է տեղադրել

Շուրջ 2 օրվա աշխատանքերից հետո Ռուսաստանի զինուժի մասնագետները Դեր Զորի հատվածում Եփրատ գետի վրա կաորղացել են տեղադրել ավտոճանապարհային փոքր հավաքվող կամուրջ: Կամուրջը Դեր Զորից մի քանի կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ կամուրջը կառուցվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից շարունակվող կրակոցների տակ:

«Օգտագործվել են անօդաչու թռչող միջոցներ: Մոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում վերևից մեզ վրա պայթուցիկ իրեր, նռնակներ էին ընկնում: Այնուամենայնիվ, մենք կորուստներ չենք ունեցել: ամեն բան կառուցվել է սահմանված ժամկետներում»,–հայտարարել է Վլադիմիր Բուրովցևը:

Կամուրջի երկարությունը շուրջ 210 մ է, թողունակությունը՝ 8 հազար մեքենա/օր: Կամուրջով կարող են անցնել ծանր զրահատեխնիկա և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Հիշեցնենք, որ Դեր Զորը մի քանի տարի «Իսլամական պետության» կողմից շրջափակված էր: Քաղաքի կենտրոնում մնացել էր Սիրիայի Զու կայազոր: 2017 թ. սեպտեմբերին Սիրիայի բանակը ՌԴ ԶՈւ օդուժի աջակցությամբ կարողացավ ճեղքել պաշարումը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը