Թաիլանդի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման (տեսանյութ)
Թաիլանդում դատարանը հեռակա կարգով 5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին վարչապետ Իյնգլակ Չինավատին։ Նա մեղավոր է ճանաչվել հանցավոր անփութության և կոռուպցիային նպաստելու համար։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։
Հետաքննությունն իրականացվում էր 2013-2014 թթ․ պետական ծրագրի ընթացքում գյուղացիներից գրավի դիմաց բրինձ գնելու խախտումների հետ կապված։ Չինավատի ղեկավարման ժամանակ՝ գնումները կատարվել են շուկայականից զգալիորեն բարձր գներով, ինչը հանգեցրել է 14,8 մլրդ դոլար վնասի։
Թե որտեղ է այժմ գտնվում Չինավատը, հայտնի չէ։ Թերթերը գրում են, որ նա, ամենայն հավանականությամբ, լքել է երկիրը և թաքնվում է Միացյալ Արաբական Էմիրություններում։ Այլ վարկածի համաձայն՝ նախկին վարչապետը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Մեծ Բրիտանիայից։

7or.am