Աշխարհ

27.09.2017 18:00


Ղազախստանն առաջին անգամ ռազմական նավախումբ է ուղարկել Իրան

Ղազախստանն առաջին անգամ ռազմական նավախումբ է ուղարկել Իրան

Իրանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի միջև ռազմական համագործակցությունը ամրապնդելու նպատակով Ղազախստանը ռազմական նավախումբ է ուղարկել Իրան։ Այս մասին սեպտեմբերի 26-ին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։

Նավախմբի կազմում են «Օրալ» և «Սարըարկա» հրթիռահրետանային նավերը։

Հիեցնենք, որ 2017-ի ապրիլի 13-ին բարեկամական այցով Ղազախստանի Ակտաու նավահանգիստ էին այցելել Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» և «Փեյքան» հրթիռային նավերը։

Դա իրանական նավատորմի ռազմանավերի առաջին այցելությունն էր Ղազախստան։ Մինչ այդ իրանական ռազմանավերը մի քանի անգամ եղել են Կասպից ծովի մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նավահանգիստներում: Այդ այցերի ընթացքում անցկացվել են նաև համատեղ վարժանքներ:

Նշենք, որ Կասպից ծովում ափ ունեցող 5 պետությունները մինչև հիմա դեռ չեն հստակեցրել իրենց ծովային սահմանները: Սակայն վերջին տարիներին կողմերը պայմանավորվել են բարեկամական այցերով ռազմանավերով մեկնել միմյանց նավահանգիստներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը