Աշխարհ

27.09.2017 13:02


Պայթյուն Ուկրաինայի ԶՈւ խոշոր զինապահեստում. մոտակա գյուղերը տարհանվել են (տեսանյութ)

Պայթյուն Ուկրաինայի ԶՈւ խոշոր զինապահեստում. մոտակա գյուղերը տարհանվել են (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ի լույս գիշերը պայթյուն է գրանցվել Ուկրաինայի Վինիցկայա շրջանում տեղակայված զինապահեստում: Ուկրաինական «Գրոմադսկոե» կայքի տվյալներով՝ պայթյունը եղել է Ուկրաինայի ԶՈւ Ա-1119 զորամասի 48-րդ զինապահեստի տարածքում. մոտակա գյուղերի բնակիչները շտապ տարհանվել են:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտո Մուժենկոն հայտնել է, որ դեպքի վայր շտապ կարգով օպերատիվ խումբ է ուղարկվել: Հրդեհի մարմանը ներգրավվել են զորամասի զինծառայողները, ծանր տեխնիկա:

Նախնական տվյալներով՝ տուժել է միայն 2 քաղաքացիական, սակայն այս թիվը կարող է փոխվել:

48-րդ զինապահեստի տարածքը շուրջ 60 հա է: Այնտեղ պահվում էր մինչև 10 հազար վագոն զինամթերք (188 հազար տոննա), այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ. փոխացում է ուկրաինական Gazeta.ua լրատվական կայքը:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը