Լրահոս

27.09.2017 17:10


Կարմիրգյուղի գերեզմանատան տարածքում այրվել է 4 հա խոտածածկ տարածք

Կարմիրգյուղի գերեզմանատան տարածքում այրվել է 4 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գերեզմանատան տարածքում այրվել է 4 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական փողոցի վերջնամասում՝ 200 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտակայքում՝ 1 հա, Լոռու մարզի Օձուն գյուղի «Պառավաքար» կոչվող հանդամասում այրվել է 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը