Աշխարհ

27.09.2017 12:26


Դիարբեքիրի դպրոցներում սննդային թունավորման ախտանիշներով 200 աշակերտ է հոսպիտալացվել

Դիարբեքիրի դպրոցներում սննդային թունավորման ախտանիշներով 200 աշակերտ է հոսպիտալացվել

Դիարբեքիր նահանգի Քոջաքյոյ շրջանի 5 տարբեր դպրոցներում սննդային թունավորում է արձանագրվել, որի հետևաքով հիվանդանոց է տեղափոխվել 200 աշակերտ: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ աշակերտները թունավորվել են ճաշի ժամանակ կերած հավով փլավից:

Որպես թունավորման ախտանիշներ աշակերտների մոտ նկատվել է գլխապտույտ, սրտխառնոց և փորացավ: Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ առայժմ հայտնի չէ, թե որ կազմակերպությունն է դպրոցներին սնունդ մատակարարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սննդային թունավորման դեպքեր արձագրվել էին Թուրքիայի զորամասերում: Հոսպիտալացվել էր 1049 զինվոր:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը