Աշխարհ

27.09.2017 16:21


Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցող 150.000 քաղաքացի աղքատ է

Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցող 150.000 քաղաքացի աղքատ է

Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում աղքատության շեմին է հայտնվել համալսարանական դիպլոմ ունեցող 126.150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberturk.com» լրատվակայքը:

2006թ. բարձրագույն կրթություն ունեցող աղքատների թիվը Թուրքիայում 26.000 էր, 2015թ. այդ ցուցանիշը հասել էր 129.000-ի, իսկ 2016թ.՝ 150.000-ի: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում այս երկրում աղքատացել է համալսարանական կրթություն ունեցող 21.000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, վերջին 10 տարում 446.000-ով նվազել է չկրթված աղքատների թիվը: Եթե 2006թ. աղքատ էր գրել-կարդալ չիմացող 969.000 քաղաքացի, ապա 2016թ. այդ ցուցանիշը հասել է 1.523.000-ի: Վերջին 1 տարվա ընթացքում չկրթված աղքատների թիվը նվազել է 114.000-ով:

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից կազմված «Եկամուտների և կենսապայմանների մասին» զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության ամենահարուստ 20 տոկոսը ստանում է երկրում գրանցվող ընդհանուր եկամուտների 47.2 տոկոսը՝ նախորդ տարվա 46.5-ի փոխարեն: Իսկ աղքատացող զանգվածը հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին են:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը