Աշխարհ

27.09.2017 15:40


Թուրքիան, Բաղդադի համաձայնության դեպքում, միայն Քուրդիստանի դեմ ռազմական գործողություններ կսկսի

Թուրքիան, Բաղդադի համաձայնության դեպքում, միայն Քուրդիստանի դեմ ռազմական գործողություններ կսկսի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «24 TV» հեռուստաալիքի եթերում խոսել է Իրաքի Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին:

Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ ելույթի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը հանրաքվեից հետո
Քուրդիստանի դեմ կնախաձեռնի ռազմական գործողություններ:

«Այն պահանջները և խնդրանքները, որոնք կգան Բաղդադից, մենք կքննարկենք և ամեն տեսակի աջակցություն կտրամադրենք: Օրակարգում կա ամեն տեսակի համագործակցություն՝ այդ թվում համատեղ ռազմական գործողություններ: Բնական է, երբ աճող սպառնալիքների հարցում համագործակցում ենք տարածաշրջանային երկրների հետ»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինիս խոսքերով՝ Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի գլխավոր նպատակը` որքան հնարավոր է երկար ժամանակ մնալ իշխանության գլխին և հենց դրանով է պայմանավորված անկախության հանրաքվեի անցկացումը: Թուրք պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ, եթե Քուրդիստանում ընտրություններ տեղի ունենային, ապա Բարզանին կզրկվեր իշխանությունից:

Վերջինս նշել է, որ թեև Թուրքիան Իրաքի տարածքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում, որի «իրավունքը ունի», այնուամենայնիվ նույնը հնարավոր չէ անել ներկայիս պայմաններում, առանց Իրաքի համաձայնության:

«Այլ երկրի ներսում ռազմական գործողություն իրականացնել կարողանալու համար անհրաժեշտ է այդ երկրի հրավերը: Այս հարցում մենք բանակցում ենք Բաղդադի հետ»,-ասել է նա:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը