Լրահոս

27.09.2017 12:13


Բյուրականի անտառում ծուխ է նկատվել

Բյուրականի անտառում ծուխ է նկատվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 16:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրականի անտառում ծուխ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժ.19:40-ին, մարվել է ժ.20:27-ին:

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում այրվել է ծառի արմատներ և տորֆի մնացորդներ մոտ 20 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը