Լրահոս

27.09.2017 15:15


«Առինջ Մոլ»-ի մոտ հրդեհ է բռնկվել

«Առինջ Մոլ»-ի մոտ հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դ թաղամասի 32-րդ փողոցի Լ. Հ.-ի թիվ 32 տան բակում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ, մոտակայքում վառելափայտ և բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:51-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 36 քմ), մոտ 3 խմ վառելափայտ, մոտ 2000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 20 պտղատու ծառ:

Այս խորագրի վերջին նյութերը