Լրահոս

27.09.2017 11:15


Դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

12 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռոման Գևորգյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել:

«Փաստինֆո»-ի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ Ռոման Գևորգյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել երեկ երեկոյան և նրա վիճակը նորմալ է գնահատվում:

Նշենք նաև, որ լրատվամիջոցներից մեկին դատապարտյալը հայտնել է, որ Քրեակատարողական վարչությունը որոշել է անորոշ ժամկետով հետաձգել իր պատժի կրման տեսակը բաց ռեժիմով փոխելու հարցը և այդ է պատճառը, որ նման քայլի է դիմել:

ՔԿՎ-ից տեղեկացանք, որ Ռոման Գևորգյանը երկու տասնյակից ավելի տույժեր ունի:

Այս խորագրի վերջին նյութերը