Լրահոս

27.09.2017 10:56


Երևանում 37-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է MAN քարշակի մեջ. մահացածի դին դուրս են բերել փրկարարները

Երևանում 37-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է MAN քարշակի մեջ. մահացածի դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 CP 334 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 21/5 հասցեի դիմաց բախվել է աջ մայթեզրին կայանված Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արամայիս Գրիգորյանին պատկանող MAN մակնիշի 35 FV 197 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen-ի ուղևորուհի՝ 58-ամյա Նարինե Մարտիրոսյանը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենեյից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։

Իսկ 29-ամյա Լիլիթ Հարությունյանը և 9-ամյա Արմինե Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը