Աշխարհ

27.09.2017 09:36


Ս-400 համակարգերի մատակարարումը հնարավոր է՝ սկսվի 2 տարում. Թուրքիայի ՊԱԳՎ

Ս-400 համակարգերի մատակարարումը հնարավոր է՝ սկսվի 2 տարում. Թուրքիայի ՊԱԳՎ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս–400 զենիթահրթռիային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող է սկվել 2 տարվա ընթացքում: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Օրացույցին համապատասխան բանակցություններ իրականացնելու պատճառով հստակ ժամանակաշրջան չեմ ուզում նշել, սակայն կարող ենք ասել, որ առնվազն 2 տարում (Ս-400 համակարգերի) մատակարարումը կսկսվի»,–ասել է Իսմայիլ Դեմիրը

Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ս-400 համակարգերը տեղակայվելու են Թուրքիայի ՌՕՈւ՝ Անկարայի մոտակայքում գտնվող «Աքընջը» ավիաբազայում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ որքանով ինքը տեղյակ է` Թուրքիան արդեն կանխավճար է տվել Ռուսաստանին Ս-400 համակարգերի ձեռքբերման համար: Ռուսաստանյան կողմն էլ հայտարարել է, որ Ս-400-ների համար պայմանագիրը ստորագրվել է, պատրաստվում են դրա իրականացմանը:

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Սակայն նույնիսկ պայմանագրի ստորագրման դեպքում, չի բացառվում, որ ամերիկյան կողմից կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում կամ էլ այլ գործոններով պայմանավորված Թուրքիան հրաժարվի ռուսաստանյան արտադրության զենիթահրթիռային համակարգերից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը