«Օրինաց երկիր» կուսակցությունը հետ է կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Կուսակցությունն այս որոշումը կայացրել է նախօրեին տեղի ունեցած ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում:
«Մենք նիստում քննարկել ենք ոլորտում տեղի ունեցած անկումը։ Դա պայմանավորված է մեծապես ֆինանսատնտեսական ճգնաժամով ու բնակլիմայական պայմաններով ու մենք կայացրել ենք քաղաքական վճիռ հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին»,-հայտարարեց Բաղդասարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք գյուղնախարարին հետ կանչելը պայմանավորված չի եղել կուսակցության վրա որոշակի ճնշումներով՝ Արթուր Բաղդասարյանն ասել է. «Մենք գտնվում ենք մեր գործընկերների հետ քաղաքական երկխոսության դաշտում: Դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի նախագահը ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր, բնականաբար այդ որոշումը ես քննարկել եմ նաև նախագահի հետ»:
Արթուր Բաղդասարյանն անդրադառնալով ՕԵԿ-ի գործունեությանը գործադիր ոլորտում՝ նշել է, որ դրական է գնահատվել Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի ու կապի նախարարների գործունեությունն իրենց պաշտոնավարման ընթացքում:
Անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ քաղաքական խորհուրդը քննարկելով գյուղատնտեսության նախարարի գործունեությունը նկատել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում արձանագրվել է գյուղատնտեսական ցուցանիշների անկումը, որի վրա բացասական ազդեցություն են թողել ֆինանսատնտեսական ճգնաժամն ու բնակլիմայական պայմանները, իսկ գյուղնախարարին ետ կանչելու ՕԵԿ-ի կայացրած քաղաքական վճիռը պայմանավորված է նոր որակի պահանջի ներկայացմամբ:
ՕԵԿ նախագահը հայտնել է, որ որոշումը կայացվել է Հայաստանի նախագահի հետ քննարկումների արդյունքում, և գալիք տարում հայտնի կլինի նոր նախարարի անունը:
Գյուղատնտեսության նախարարը պաշտոնանկ է արվել