«Հեզբոլլահը» կոչ է անում քրդերին hետ կանգնել անկախացումից
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ Մուհամադ Ռադը խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:
Թուրքական «Yeniakit» թերթի կայքի հաղորդմամբ՝ Լիբանանի Բեքա քաղաքում կազմակերպված մի միջոցառման ժամանակ Ռադը մասնավորապես ասել է.
«Իրաքյան Քուրդիստանի անկախանալու ցանկությունը անմեղ նախաձեռնություն չէ: Խելամիտ քրդերը պետք է տարածաշրջանի մյուս խմբերից դասեր քաղեն և որքան հնարավոր է շուտ հետ կանգնեն այդ սխալից»:
Հիշեցնենք, որիրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը:
«Հեզբոլլահը» կոչ է անում քրդերին hետ կանգնել անկախացումից
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ Մուհամադ Ռադը խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:
Թուրքական «Yeniakit» թերթի կայքի հաղորդմամբ՝ Լիբանանի Բեքա քաղաքում կազմակերպված մի միջոցառման ժամանակ Ռադը մասնավորապես ասել է.
«Իրաքյան Քուրդիստանի անկախանալու ցանկությունը անմեղ նախաձեռնություն չէ: Խելամիտ քրդերը պետք է տարածաշրջանի մյուս խմբերից դասեր քաղեն և որքան հնարավոր է շուտ հետ կանգնեն այդ սխալից»:
Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը:
Աղբյուրը` Ermenihaber.am