«Ռուսթավի 2»-ը տեղեկացնում է, որ վրաց-ռուսական (Դաղստանի հատվածում) սահմանին պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, մահացել է Վրաստանի սահմանապահներից մեկը, 4-ը վիրավորվել են:
Սահմանապահ ծառայության տեղեկատվությամբ, պայթյունը տեղի է ունեցել 5-րդ վարչությունում: Սահմանապահներից մեկը հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում հաստատել է տեղեկատվությունը՝ «գազի բալոնի պայթյունի հետևանքով մեկ սահմանապահ է մահացել»:
Այրվածքների կենտրոնի ղեկավար Գոգա Քաշիբաձեի հայտարարության համաձայն՝ երկու սահմանապահ վնասվածքներով տեղափոխվել է կենտրոն:
Ռուս-վրացական սահմանին պայթյուն է որոտացել

Աղբյուրը՝ aliq.ge