Լրահոս

26.09.2017 18:06


Գյումրիում՝ «Թուրվանդ» խանութի մոտ, ավտոմեքենա է այրվել

Գյումրիում՝ «Թուրվանդ» խանութի մոտ, ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:21-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում՝ «Թուրվանդ» խանութի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:32-ին: Մասամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 35 GC 964 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը