Ադրբեջանում իրավական հետապնդում են սկսել Քուրդիստանի անկախության կողմնակցի նկատմամբ
Ադրբեջանի իրավապահ մարմինները հետաքննում են սոցիալական ցանցերում իրաքյան Քուրդիստանի անկախությանը աջակցություն հայտնած պետական պաշտոնյային, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Լաչինի վարչակազմի» իրավական հարցերով բաժնի ղեկավար Ֆիզուլի Թանրըվերդիևը սոցիալական ցանցերում քրդերի անկախությունը սատարող լուսանկարներ է տեղադրել, գրառումներ կատարել:
«Հարցը գտնվում է վերահսկողության տակ, և օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում կտրվի իրավական գնահատական»,-իրավապահ մարմինների հայտարարությունն է մեջբերում ադրբեջանական գործակալությունը:

Աղբյուրը՝ Ազատություն