«Գազպրոմ»-ն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանը Ռուսաստանից գազ է գնել վեց տարի շարունակ՝ 2000-2006 թվականներին: Մատակարարումները դադարեցվել են, քանի որ Ադրբեջանում սկսել են շահագործել «Շահ Դենիզ» գազի խոշոր հանքավայրը: 2015-ին Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ «Գազպրոմ Էքսպորտ»-ը պարտավորվել է ադրբեջանական AzMeCo ընկերությանը տարեկան մատակարարել շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ:

Աղբյուրը՝ Ազատություն