Աշխարհ

26.09.2017 12:38


Լապշինը կասկածի տակ է դրել ադրբեջանցիների անգլերենի իմացությունը. Բաքվի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ ռուսալեզու բլոգերով (լուանկար)

Լապշինը կասկածի տակ է դրել ադրբեջանցիների անգլերենի իմացությունը. Բաքվի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ ռուսալեզու բլոգերով (լուանկար)

Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ բլոգերի անունով։

Խոսքը լատվիացի Ալեքսանդր Ալիմովի մասին է, ով հանդիսանում է Travelblog.lv կայքի ստեղծող և պարզապես հիանալի մարդ՝ Live Journal-ի բլոգում տեղեկացնում է Ալեքսանդր Լապշինը, ով վերջերս է համաներման արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից և ադրբեջանական բանտից ազատ արձակվելով՝ վերադարձել Իսրայել։

Ալիմովը վերջերս է եղել Լեռնային Ղարաբաղում և Բաքվի կողմից անմիջապես ներառվել «սև ցուցակում»՝ 17-րդ համարի ներքո։

«Ի դեպ, հետաքրքիր դիտարկում, նրանք ցուցակում ներառում են միայն ռուսալեզու բլոգերներին ու լրագրողներն, ցուցակում չկա անգլերեն կամ որևէ այլ լեզվով գրող լրագրող։ Կարծում եմ, դա բացատրվում է Ադրբեջանի համապատասխան կառույցներում օտար լեզուների թույլ իմացությամբ։ Պատկերացրեք, որ պետք է պրոֆեսոր լինել CNN-ի կայքում լրագրողի որևէ տեքստ հաղթահարելու համար»,-ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով ադրբեջանցիների գրած հետևյալ նախադասության վրա, որտեղ այցելել բայը չպետք է ուղեկցվեր to-ով. «…visited TO occupied territories»։

«Անհասկանալի է, թե ինչու է իմ անունը դեռևս մնում 23 համար ներքո, չնայած արդեն դատը կայացել է, և գործը փակված է»,-ասել է նա՝ նշելով, որ իրեն ցուցակից հեռացնելու ժամանակն է։ Լապշինին զարմացրել է նաև այն, որ իրեն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիութունից բացի, վերագրվում է նաև Կանադայի քաղաքացիություն, ինչին «ինքը դեմ չէ, պարզապես դա հետաքրքիր է իրավական պլանում»։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը