Լրահոս

28.01.2010 09:36

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է

Այսօր՝ հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության բանակի ծննդյան 18-րդ տարեդարձը, ինչի առթիվ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայակազմին, գեներալներին, ողջ հայ ժողովրդին։ Սրտանց շնորհավորում ենք նաեւ Հայաստանի բանակի կայացման եւ հաղթանակների գործում անուրանալի նպաստ բերած մեր քաղբանտարկյալ ընկերներին։

Անկախ պետականության կարեւորագույն հենասյուներից մեկը ծնունդ առավ ամենադժվարին պայմաններում, երբ երկիրը ներքաշված էր փաստական պատերազմի մեջ։ Նրա բաղադրիչները դարձան զորակոչի ենթակա երիտասարդները, գործող երկրապահ կամավորական ջոկատները, ինչպես նաեւ Խորհրդային Միության տարբեր ծայրերից Հայաստան վերադարձած մեծաթիվ հայազգի սպաները։ Բանակը, առաջին իսկ օրից դարձավ նորանկախ Հայաստանի իշխանության եւ ողջ ժողովրդի փայփայանքի առարկան, ինչը վճռական նշանակություն ունեցավ նրա առջեւ դրված բարդագույն խնդիրները պատվով կատարման համար։

Ցավոք, վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում ծավալված հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործընթացները, բռնապետական իշխանության հաստատումը, ներքաղաքական կյանքի այլասերումը մեծապես ազդեցին նաև բանակի վրա։ Դրա բարձրակետը դարձավ 2008թ. մարտի 1-ին վարչախմբի կողմից բանակային զորամիավորումների օգտագործումը խաղաղ ցուցարարների դեմ՝ ըստ էության այն դարձնելով պետական հեղաշրջման գործիք։ Սա ոչ միայն հակասահմանադրական ակտ էր ժողովրդի նկատմամբ, այլեւ ծանր հարված հայկական բանակի հեղինակությանն ու համարումին։ Հայ Ազգային Կոնգրեսն ամեն ինչ անելու է խայտառակ այդ ակտի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, երախտավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, դրանով իսկ, բանակի հեղնակության ու բարի համբավի վերականգնման համար։ Միայն նման դեպքում բանակը կմաքրվի իրեն պարտադրված արատներից ու կկարողանա կատարել երկիրն արտաքին վտանգից պաշտպանելու, ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորի իր սահմանադրական վեհ պարտավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։