Լրահոս

26.09.2017 15:00


Արթիկում՝ շենքի մոտ, բեռնատար ավտոմեքենա է այրվել

Արթիկում՝ շենքի մոտ, բեռնատար ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 05:22-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «MAN TG 360» մակնիշի 701 VV 11 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:36-ին, մարվել՝ 06:44-ին:

Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը՝ մասնակի, խցիկի սրահը սառեցնող համակարգը, շարժիչի հատվածում մալուխներ և ջերմահարվել՝ բեռնախցիկի երեսպատումը (մոտ 4 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը