Լրահոս

26.09.2017 11:29


Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցում գտնվող «Ձեռագործ գորգեր» խանութում

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցում գտնվող «Ձեռագործ գորգեր» խանութում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա թիվ 5/1 հասցեում գտնվող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտ գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Ձեռագործ գորգեր» խանութի սրահի պահեստային հատվածում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, մարվել՝ 22:51-ին:

Պահեստային հատվածում մասամբ այրվել են կախովի առաստաղը (6 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ 15 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը