Աշխարհ

26.09.2017 15:24


Թուրքիան նպատակ ունի «Ալթայ» տանկը զանգվածային արտադրության դնողին գտնել 2018թ.

Թուրքիան նպատակ ունի «Ալթայ» տանկը զանգվածային արտադրության դնողին գտնել 2018թ.

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) 2018 թ. նախատեսում է գտնել այն ընկերությունը, որը կկարողանա ի վերջո սկսել «Ալթայ» հիմնական մարտական տանկերի զանգվածային արտադրությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը:

Թուրքիան արդեն մի քանի տարի է, ինչ նախատեսում է սկզբնական փուլում արտադրել 250, իսկ հեռանկարում՝ 1000 միավոր «Ալթայ» տանկ: Ըստ որում, 250 միավորը պետք է 2018 թ. սկսած արտադրվեր:

Սակայն 2017 թ. հունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկեց «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Վարչությունից հայտնել էին, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէր, ինչի պատճառով որոշում է կայացվել նոր մրցույթ հայտարարել:

Արդեն հուլիսին ՊԱԳՎ-ն «Ալթայ» (Altay) տանկերի զանգվածային արտադրությունը սկսելու առաջարկով դիմել էր թուրքական երեք մասնավոր ընկերության:

Թեև թուրքական կողմը խոսում է միայն ֆինանսական խնդիրների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է տանկերի շարժիչների խնդիրը: Զանգվածային արտադրության չստացվելու հիմնական պատճառը հենց այն էր, որ գերմանական համապատասխան ընկերությունը հրաժարվում էր տանկի շարժիչ վաճառել Թուրքիային:

Թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկի նախագծման ընթացքում օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը