Աշխարհ

26.09.2017 09:04


Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտը մոտ 5.500 դոլար է

Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտը մոտ 5.500 դոլար է

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է «Եկամուտների և կենսապայմանների վերաբերյալ» 2016թ. իր ամենամյա զեկույցը: Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտը կազում է 19 հազար139 լիրա (5.468 դոլար): Այս մասին տեղեկացնում է թուրքական «Trthaber.com.tr» լրատվակայքը:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Թուրքիայում ամենացածր եկամուտներ ունեն Մարդինի, Բաթմանի, Շըրնաքի, Սիիրթի բնակիչները՝ տարեկան 8.679 լիրա (2.479 դոլար) եկամտով:

Շանլըուրֆայի և Դիարբեքիրի նահանգներում տարեկան միջին եկամուտը կազմում է 8.794 թուրքական լիրա, Վանում, Մուշում, Բիթլիսում, Հաքքարիում՝ 11.088 լիրա (3.168 դոլար):

Ամենաբարձր տարեկան եկամուտը գրանցվել է Անկարայում (26.486 լիրա/ 7.567 դոլար), Ստամբուլում (26.041 լիրա/7.440 դոլար) և Իզմիրում (23.612 լիրա/ 6.746 դոլար):

Իսկ աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ադանայում և Մերսինում՝ 15.9 տոկոս, Անթալիայում, Սպարտայում, Բուրդուրում՝ 14.7 տոկոս, Թեքիրդաղում, Էդիրնեյում, Քըրըքլարելիում՝ 14.2 տոկոս:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը