Աշխարհ

25.09.2017 22:00


Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով»

Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով»

Թուրքիայի Ուրֆա քաղաքում ապրող թուրք հնավաճառ Սաբրի Սինիջին, պատմում է, որ արդեն 25 տարի է գյուղացիներից գնում է հայերից և հույներից մնացած իրեր ու վաճառում անտիկ աշխատանքների սիրահարներին:

Սինիջին, ով խանութում ունի 150-200 տարվա հնության ձեռագործ ստեղծագործություններ, նշել է, որ աշխատանքի որակից կարելի է գուշակել, թե այն որ ազգին է պատկանում: Վաճառականը պատմել է, որ այդ աշխատանքները մանրավաճառները շրջակա գյուղերի գյուղացիներից են գնում կամ փոխանակում անում:

«Գյուղացիներից տարբեր անտիկ առարկաներ են գալիս: Դրանց մեջ աշխատանքի նրբությամբ ու որակով հատկապես առանձնանաում են հայ և հույն վարպետների աշխատանքները: Տասնյակ տարիներ էլ անցնեն, դրանք որևէ փոփոխություն չեն կրում»,- ասում է Սինիջին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը