Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), սերժանտ 1981 թ. ծնված Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu):
Նրա մահվան մասին սոցցանցերում հայտնել են ընկերները: Սոցցանցերից հայտնի է դարձել նաև, որ Զահիդ Ալիևը Ադրբեջանի Թովուզի շրջանի Էլիբեյլի գյուղի բնակիչ էր: Որպես մահվան պատճառ նշվում է, որ Ալիևը մնացել էր «Կամազի և ԶԻԼ-ի արանքում»:
Զինծառայողի մահվան մասին ադրբեջանական և ոչ մի պաշտոնական աղբյուր չի հայտնել:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 44 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։
Ոչ մարտական չհայտնած կորուստ Ադրբեջանի բանակում

Աղբյուրը՝ razm.info