Ծանրամարտի ԵԱ․ Գևորգ Ղահրամանյանը երկրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին
Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչեւ 15 տարեկաններ) Գեւորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:
Պոկում վարժությունում, ճիշտ է, հայաստանցի ծանրորդն արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ տարավ՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաեւ երկամարտում (238 կգ):