Թուրքիայի վարչապետ. «Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին»
Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է թուրքական «TRT» «CNN Turk» «NTV» և «Haberturk» լրատվամիջոցների հարցերին:
Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական և խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքերով՝ թեև Թուրքիան չի ցանկանում, որ ավելորդ լարվածություն ստեղծվի տարածաշրջանում, այնուամենայնիվ «հանրաքվեն բացահայտ կերպով հող նախապատրաստեց թեժ բախման համար»: Թուրքիան նաև քննադատել է այն հանգամանքը, որ հանրաքվեն ընթանում է Մոսուլ և Քիրքուք շրջաններում, որը չի մտնում իրաքյան Քուրդիստանի սահմանների մեջ:
Նա նշել է, որ հանրաքվեի անցկացմամբ՝ իրաքյան Քուրդիստանի ղեկավարություն փորձում է լուծել անձնական նպատակները և նրանք անտեսում են տեղի, արաբների, ասորիների, քրդերի, թուրքմենների, եզդիների ապագան:
Միաժամանակ նաև նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ակտիվ երկխոսության մեջ է լինելու Իրաքի կառավարության հետ և ցանկացած քայլի մասին իրաքյան կողմը իրազեկվելու է:
Անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիան ինչ քայլեր կձեռնարկի հանրաքվեից հետո, Յըլդըրըմը ասել է, որ նախ օրակարգ կբերվի պատժամիջոցներ կիրառելու հարցը: Մասնավորապես այդ հարցը կքննարկվի Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների կողմից:
Չխոսելով որոշ մանարասների մասին, նա ասել է, որ ի պատասխան Թուրքիան տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում կձեռնարկի մի շարք քայլեր: Խոսելով թուրք-իրաքյան սահմանի մոտ սկսված զորվարժությունների մասին, Յըլդըրըմը ասել է.
«Սահմանին տեղի ունեցող զորավարժություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև Իրաքը: Բացի դրանից մի շարք այլ գործեր էլ կան, որ պետք է իրականացվեն: Այստեղ առայժմ կարիք չկա, որ մանրամասնությունների մասին խոսեմ: Այս օրերին մեր զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Թեհրան: Մեր նախագահն էլ է մեկնելու Թեհրան: Իրանը, Թուրքիան և Իրաքը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ճգնաժամը կարգավորվի առանց լարվածության աճի»:
Վերջում թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ, եթե հանկարծ ստեղծված իրավիճակում իրաքյան Քուրդիստանում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, ապա իրենք այդ ամեն չեն անտեսի և կդիմեն պատասխան գործողությունների:

Աղբյուրը` Ermenihaber.am