Աշխարհ

25.09.2017 19:19


Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի Հաբուր անցակետը չի փակվել. թուրք նախարար

Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի Հաբուր անցակետը չի փակվել. թուրք նախարար

Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարել է, որ Իրաքի քրդական ինքավար շրջանի հետ Հաբուր մաքսային անցակետը շարունակում է գործել: Նա հերքել է քրդերի հետ անցակետը փակելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերության թուրքական ծառայությունը:

Թուրքա նախարարը նշել է, որ անցակետը գործում է, միայն Իրաքյան Քրդստանում տիրող իրավիճակից զգուշացող որոշ վարորդներ հրաժարվել են հատել սահմանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքում քրդական բնակչությունը անկախության հանրաքվե է անցկացնում: Քրդերի անկախանալուն դեմ են Թուրքիան, Իրանը և Իրաքը: Իրանը դադարեցրել է քրդերի հետ օդային կապը։

Այս խորագրի վերջին նյութերը